Թուրքիան ռազմական պատրաստվածության վիճակում է և սպառնում է պատերազմով. Հունաստանի ԱԳ նախարար

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիան շարունակում է հավակնել Հունաստանի հետ վիճելի որոշ կղզիների և գտնվում է մարտական պատրաստվածության վիճակում․ պատերազմի վտանգ կա։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Սա միակ երկիրն է մոլորակի վրա, որը հանդես է գալիս մեկ այլ երկրի դեմ պատերազմ հայտարարելու օգտին, այն բանի համար, որ այդ երկիրը (այսինքն՝ Հունաստանը) կատարում է իր պարտավորությունները՝ հիմնված ծովի միջազգային իրավունքի՝ 68 երկրների կողմից ստորագրված փաստաթղթի հիման վրա»,- ասել է Դենդիասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է «ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը շարունակելու մեջ»։

«Միգուցե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ բոլորի ուշադրությունն ուղղվել է այլ ուղղությամբ, և առաջ է քաշում Հունաստանի ինքնիշխանությանն անիրատեսական ու անօրինական պահանջներ»,- ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ, Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը խստորեն հետևելու է իր քաղաքականությանը և հանդես կգա միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական երկխոսության օգտին։

Տաթև Ֆռանգյան