Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը. յուրաքանչյուր տարի այստեղ ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Օրվա առթիվ օրենսդիր մարմին էին այցելել Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարեւորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, պատգամավորներն ու աշակերտները գրքախառնվել են, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից:

Խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության կարեւորությունը` պատանիներին հորդորելով անդադար սովորել եւ չդադարել երազել, իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է` այսօր պետության կողմից արվում է ամեն ինչ` ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ստանալ բավարար կրթություն` իրենց երազանքներն իրականացնելու եւ պետությունը զարգացնելու համար:

«Ասա` ինչ գրքեր ես կարդում, կասեմ, թե ով ես դու», հայտնի ասացվածքը ձեւափոխելով` ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընդգծելով ճիշտ գրքեր ընթերցելու կարեւորությունը: «Ինչպես ընտրում եք ընկերներ, այնպես էլ ընտրեք գրքեր»,- պատանիներին հորդորել է նա:

«Ամեն ինչ, ամեն լավը, ինչ կա աշխարհում, մարդիկ փորձել են զետեղել գրքերում: Այն, ինչը որ դուք հետագայում փորձելու եք ստեղծել, այդ ամենի հիմքը գիտելիքն է, ինչն ամփոփված է գրքերում»,- նկատել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

Նշենք, որ Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: