Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ -Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք «անբարո» բառով էիք որակել աղքատ, հետպատերազմյան երկրում համատարած աղքատության մեջ հայտնված զոհվածների ընտանիքների առկայության պայմաններում շքեղ մեքենայով շրջելը: Սա գրել եք Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց ծառայողական մեքենա գնելու առիթով։ Ինչո՞ւ է սոցիալական անարդարության լոզունգներով իշխանություն վերցրած ուժն …

