Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել …

