ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայի

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատը փետրվարի 17-ին միաձայն կողմ է քվեարկել «անկախ Ուկրաինային վճռական աջակցության և ռուսական ռազմական ագրեսիայի դատապարտման օգտին», հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ այս բանաձևն օրենքի ուժ չունի, սակայն պաշտոնապես հայտարարում է «ԱՄՆ-ի անսասան աջակցությունն ապահով, ժողովրդավարական և անկախ Ուկրաինային» և «դատապարտում է ռուսական ռազմական կուտակումները» Ուկրաինայի հետ սահմանին։

Քվեարկությունն անցել է միաձայն՝ առանց առարկությունների կամ պաշտոնական անվանական կոչերի:

«Սենատը միասնական է Ուկրաինայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցում»,- ասել է Օհայո նահանգից սենատոր Ռոբ Փորթմանը։

Նշվում է, որ բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստիպել ԱՄՆ կառավարությանը՝ սպառել բոլոր հասանելի գործիքները՝ Ռուսաստանին «զգալի ծախսեր» պարտադրելու և «Եվրոպայում խաղաղությունը վերականգնելու համար»։
Ամբողջ շաբաթվա ընթացքում սենատորները փորձում էին արձագանքել տարածաշրջանում աճող լարվածությանը, նրանցից շատերը ձգտում էին ավելի հեռուն գնալ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
Սակայն դիվանագիտական ջանքերի ֆոնին սենատորները ձեռնպահ մնացին պատժամիջոցներ ձեռնարկելուց՝ հենվելով Սպիտակ տան ռազմավարության վրա։

2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100․000 զինծառայողների՝ պատճառաբանելով ռազմական զորավարժություններով։ Սակայն արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։

Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրություններն ու Արևմուտքին մեղադրում Կիևին զինելու և ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն արդյունք չեն տվել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հետ քաշել զորքերը և սպառնում են աննախադեպ կոշտ պատժամիջոցներով։

Ի պատասխան՝ Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին անվտանգության երաշխիքների խնդրով պայմանագրերի նախագծեր է ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Դրանից հետո տեղի են ունեցել բանակցություններ, որոնք նույնպես նշանակալից արդյունք չեն ապահովել: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին փոխանցել են այդ երաշխիքների շուրջ պատասխաններ, որոնք Մոսկվան բացասական է գնահատել։ Ռուսաստանի առանցքային պահանջներից մեկն այն է, որ Ուկրաինան և Վրաստանը երբևէ չմիանան ՆԱՏՕ-ին: Մինչդեռ, ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանին  ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերին միջամտելու իրավունք վերապահված չէ:

Տաթև Ֆռանգյան