Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա
Քաղաքականություն
18.02.2022 | 13:07Հաջորդ շաբաթ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։ Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է տեղեկացված աղբյուրը։
Անկալվում է, որ այս այցը «նոր հանգրվան է դառնալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»։
Հիշեցնենք՝ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հունվարի 18-ին։ Իսկ ահա ՌԴ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021թ․ նոյեմբերի 26-ին, երբ Սոչիում տեղի էր ունեցել ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Էմմա Չոբանյան