Եվս երկու ռուսական ավիաընկերություն Մոսկվայից Վարանդա չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՌԴ-ի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն, ռուսական չորս ավիաընկերությունների թույլ է տվել Ռուսաստանի տարբեր քաղաքներից Ադրբեջան 5 չվերթ իրականացնել։ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ «Ռոսավիացիա»-ն որոշել է Red Wings, North Wind, Icarus և Azimuth ավիաընկերություններին դեպի Ադրբեջան թռիչքների թույլտվություն տրամադրել։

Բացի այդ, «Ռոսավիացիա»-ի որոշմամբ՝ North Wind և Icarus ավիաընկերությունները թույլտվություն են ստացել Մոսկվա-Վարանդա չվերթներ իրականացնել շաբաթական 7 անգամ հաճախականությամբ։

Միաժամանակ, օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում նշվում է, որ այդ թույլտվությունների տրամադրման որոշումը հիմք կամ որոշում չէ նշված միջազգային երթուղիներով թռիչքները վերսկսելու մասին։ Մուտքը ավիաընկերության իրավունքն է, որից նա կկարողանա օգտվել թռիչքները վերսկսելիս։

Հիշեցնենք՝ 2021թ․ դեկտեմբերին էլ «Ռոսավիացիա»-ն Մոսկվայից Վարանդա թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տվել IrAero ավիաընկերությանը։

Հավելենք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վարանդայի օդանավակայանի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2021թ․ հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան