Ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին․ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Վոլֆգանգ Իշինգերը սխալ է համարում Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների բացակայությունն այս համաժողովին, որը բացվում է այսօր Բավարիայի մայրաքաղաքում։ Հարյուրավոր առաջնորդներ, որոնք կմասնակցեն համաժողովին, շատ կափսոսան, որ Ռուսաստանը չի մասնակցում, ասել է Իշինգերը ARD հանրային իրավական հեռուստաալիքի Morgenmagazin առավոտյան հաղորդման ժամանակ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մյունխենի հանդիպման գլխավոր թեման, ըստ գերմանացի քաղաքական գործչի, կլինի այն հարցը, թե «ինչ է պետք անել, որպեսզի ռուսական կողմը վերջնականապես դուրս գա ուկրաինական սահմանի երկայնքով սպառնացող այս սցենարից և վերադառնա դիվանագիտական բանակցությունների սեղան»։

Վոլֆգանգ Իշինգերն «անհեթեթ» է անվանել Ռուսաստանի Դաշնության պահանջները՝ իրեն «անվտանգության երաշխիքներ» տրամադրելու վերաբերյալ, քանի որ ՆԱՏՕ-ն, ինչպես հիշեցրել է Իշինգերը, վերջին 18 տարիների ընթացքում ոչ մի քայլ չի արել դեպի արևելք հետագա ընդլայնման համար։

«Ինչո՞ւ մենք պետք է այս հարցը բարձրացնենք հիմա՝ 18 տարի անց։ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ Արևմուտքին ուղղված ռուսական պահանջների հետևում, ըստ էության, ավելի խորը ցանկություն կա՝ վերադառնալ մի իրավիճակի, երբ Ռուսաստանը շրջապատված կլինի իրեն ենթակա երկրներով, կստիպի հրաժարվել իրենց լիակատար անկախությունից։

«Բայց, իհարկե, դրանից ոչինչ չի ստացվի»,- զգուշացրել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարը։

«Այստեղ՝ Մյունխենում, մենք ցանկանում ենք կրկին հանդիպել՝ ասելու, որ  յուրաքանչյուր եվրոպական պետություն պետք է կարողանա ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, և միևնույն ժամանակ չսպառնալ ուրիշներին», – ասել է Իշինգերը՝ հավելելով, որ «ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին»:

Տաթև Ֆռանգյան