Հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ, տեղեկանում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը: Կարևորվել են մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, …

