«Մեր քաղաքացիների կյանքի որակը բարձրացել է՝ չնայած բարձր գնաճին»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վերահաստատելով այսօր լրագրողների հետ զրույցում հայտնած իր կարծիքը: «Նվազագույն աշխատավարձ չի բարձրացել, կենսաթոշակների չափը չի բարձրացել, նպաստների չափերը չեն ավելացել, բազային աշխատավարձի ձևավորման հիմքը չի փոխվել, անցյալ տարի նվազագույն սպառողական զամբյուղը 63, 300 դրամ էր, այս տարի …

