Պուտինին իրական պատճառներ պետք չեն լինի վաղը Լեհաստանի, Էստոնիայի, նույնիսկ ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար․ ուկրաինացի լրագրող

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Պուտինին կարող է կանգնեցնել միայն աշխարհի լիակատար աջակցությունը Ուկրաինային, և խոսքը միայն տնտեսությանը փողով աջակցելու կամ պատերազմից փախչող կանանց, երեխաներին ու տարեցներին հյուրընկալելու պատրաստակամության մասին չէ։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ուկրաինական ExpresoTV-ի լրագրող Անդրեյ Յանիտսկին՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և աշխարհից իրենց սպասելիքների մասին։

«Մեզ պետք է օգնեն, որ ռուսական հրթիռների համար Ուկրաինայի երկինքը փակ լինի։ Մնացածն ինքներս կանենք։ Արևմուտքը կարծում է, որ այդպիսով պատերազմի մեջ կմտնի։ Բայց Արևմուտքն ինքն իրեն խաբում է․ նա արդեն պատերազմի մեջ է»,- նշեց նա։

Ուկրաինացի լրագրողը նկատեց՝ ռուսական քարոզչությունն արդեն ասում է, որ իրենք պատերազմում են Արևմուտքի հետ, ասում է, որ Ուկրաինայում արդեն կան ՆԱՏՕ-ի բազաներ։

«Պուտինին իրական պատճառներ պետք չեն լինի վաղը Լեհաստանի, Էստոնիայի, նույնիսկ ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար։ Եթե ​​ցանկանա, դա կանի առանց պատճառի, ինչպես արեց Ուկրաինայի դեպքում։ Պատճառներն ընթացքում ի հայտ կգան»,- նկատեց մեր զրուցակիցը։

Խոսելով ստեղծված իրավիճակի կարգավորման մասին՝ Անդրեյ Յանիտսկին նշեց, որ դիվանագիտական ​​որևէ լուծում այս պահին հնարավոր չի համարում։

«Պուտինն ու նրա համախոհները ռազմական հանցագործներ են, ովքեր սպանում են անմեղ քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին։ Աշխարհը պետք է օգնի Ուկրաինային ազատագրել իր տարածքները և պատժել Պուտինին բոլոր հանցագործությունների համար»,- ասաց Յանիտսկին՝ հավելելով, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է միայն Պուտինից հետո՝ Ռուսաստանի նոր իշխանությունների հետ, ամբողջ ուկրաինական տարածքի, այդ թվում՝ Ղրիմի ազատագրումից, Ռուսաստանի ապառազմականացումից և ժողովրդավարացումից հետո։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին  ուղղված քննադատություններին, որ ուկրաինական օդը փակելուց խուսափելու արդյունքում «կանաչ լույս են վառել» ռուսական զորքերի համար, Անդրեյ Յանիտսկին նշեց․ «Ուկրաինացիները հիասթափված են ՆԱՏՕ-ի առանձին անդամների անվճռականությունից, որոնք աչք են փակում խաղաղ բնակիչների ջարդերի վրա: Ռուսաստանը ցեղասպան քաղաքականություն է վարում, փորձում է ոչնչացնել ուկրաինացիներին՝ որպես ազգ, իսկ Ուկրաինան՝ որպես պետություն։ Մենք լիովին աջակցում ենք նախագահ Զելենսկիին և նրա հայտարարությունները»։

Նրա նկատառմամբ՝ եթե ​​ՆԱՏՕ-ն պատրաստ չէ փակել Ուկրաինայի ամբողջ երկինքը, ապա կարելի է այլ տարբերակներ դիտարկել, օրինակ՝ փակել  միայն ատոմակայանների երկինքը՝ միջուկային աղետը կանխելու համար։

«Փակե՛ք երկինքը երկրի արևմտյան մասի վրա, որտեղ այժմ տեղափոխվել են միլիոնավոր ներքին տեղահանվածներ։ ՀՕՊ ժամանակակից համակարգեր և ինքնաթիռներ տեղափոխեք Ուկրաինա՝ որքան հնարավոր է շուտ, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել հրթիռային հարձակումներից»,- կոչ արեց ուկրաինացի լրագրողը։

Ուկրաինան խաղաղ երկիր է, որի բախտը, ըստ Յանիտսկիի, «չի բերում ագրեսիվ հարևանի հարցում»։

«Երբ ագրեսիվ հարևանը ատրճանակով փորձում է ներխուժել ձեր տուն, դուք ոստիկանություն եք կանչում։ Բայց մեր դեպքում ոստիկանությունը հրաժարվում է միջամտել։ 1994 թվականին Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային զենքից՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների դիմաց: Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ միայն Ռուսաստանի մեղքով է, ոչ միայն նրա գործողություններն են»,- ընդգծեց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան