Բլինքենն ու Կուլեբան հանդիպել են ուկրաինա-լեհական սահմանին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հանդիպել են Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին՝ քննարկելու Արևմուտքի ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ, որը հարձակվել է հարևան երկրի վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բլինքենը և Կուլեբան բանակցություններ են վարել սահմանային անցակետում, որտեղից հազարավոր մարդիկ, հիմնականում կանայք և երեխաներ, հեռացել են Ուկրաինայից Լեհաստան։

Պետքարտուղարն ու արտգործնախարարը հանդիպել են Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի նշագծում։

«Ամբողջ աշխարհն աջակցում է Ուկրաինային, և ես այստեղ եմ՝ Ուկրաինայում՝ իմ ընկերոջ՝ իմ գործընկերոջ հետ», – ասել է Էնթոնի Բլինքենը։

Դմիտրո Կուլեբան հավելել է. «Հուսով եմ, որ ուկրաինացի ժողովուրդը դա կարող է տեսնել որպես հստակ նշան, որ մենք ունենք ընկերներ, ովքեր բառացիորեն աջակցում են մեզ»:

Զրուցակիցները քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու, Ռուսաստանին միջազգայնորեն մեկուսացնելու և պատժամիջոցների միջոցով նրա տնտեսությանը վնասելու հարցերը, ասել է Կուլեբան։

Ի վերջո, Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, ասել է նա, սակայն նրա միջազգային աջակիցները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերեն Կիևին՝ հակամարտությունն ավելի արագ ավարտելու համար:
Ուկրաինային հատկապես անհրաժեշտ են կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, ասել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի կողմից տրամադրված Stinger հակաօդային համակարգերը մեծապես օգնում են պաշտպանական ուժերին։ Շաբաթ օրը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական երեք ռազմական ինքնաթիռ են խոցել, ասել է նա։

«Եթե նրանք [արևմտյան դաշնակիցները] շարունակեն մեզ անհրաժեշտ զենք մատակարարել, [հակամարտության] արժեքը ավելի ցածր կլինի։ Դա շատ կյանքեր կփրկի»,- ասաց նա:

Կուլեբան ասել է, որ առաջընթաց չի տեսնում Ռուսաստանի հետ Բելառուսի սահմանին Ուկրաինայի՝ հրադադարի շուրջ բանակցություններում, սակայն նշել է, որ «մենք պետք է շարունակենք բանակցությունները»: Երրորդ փուլը նախատեսված է երկուշաբթի օրը։

Ռուսաստանի վրա ճնշումը «կմեծանա»

Մինչ Կուլեբայի հետ հանդիպումը, Բլինքենը հանդիպել է Լեհաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ և այցելել փախստականների ընդունման կենտրոն։

Շաբաթվա վերջում փախստականների թիվը կարող է հասնել 1.5 միլիոնի՝ ներկայիս 1.3 միլիոնի փոխարեն, շաբաթ օրը հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության ղեկավարը։

Բլինքենը Լեհաստան է ժամանել Բրյուսելից, որտեղ ուրբաթ օրը հանդիպել է ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու կոշտ պատժամիջոցների միջոցով Ռուսաստանին զսպելու Արևմուտքի ջանքերը:

Նա ասել է, որ պատժամիջոցները բերել են «կոնկրետ արդյունքներ»՝ նկատի ունենալով վերջին օրերին Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասը։ «Այդ ճնշումը ոչ միայն կշարունակվի, այլև կաճի այնքան ժամանակ, քանի դեռ այս պատերազմը … չի դադարեցվել է», – ասաց նա:

ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրում են ռազմական օգնություն, որի մեծ մասն անցնում է Լեհաստանով։ Այնուամենայնիվ, դաշինքը մերժեց Ուկրաինայի պահանջները երկրի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին՝ ասելով, որ դա կարող է շատ ավելի լայն և նույնիսկ ավելի վտանգավոր հակամարտություն առաջացնել: