Բորիս Ջոնսոնը մշակել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հակադարձելու 6 կետից բաղկացած պլան

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շաբաթ օրը կոչ արեց միանալ վեց կետից բաղկացած ծրագրին՝ արձագանքելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, սկսած մարդասիրական աջակցությունից մինչև Մոսկվային հնարավորինս տնտեսական վնաս պատճառելը:

Հաջորդ շաբաթ Լոնդոնում Կանադայի, Նիդեռլանդների և Կենտրոնական Եվրոպայի առաջնորդների հետ հանդիպումներից առաջ Ջոնսոնը հայտարարեց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը պետք է ձախողվի և տապալվի:

«Միջազգային կանոնների վրա հիմնված միջազգային կարգին մեր աջակցությունը հայտնելը բավարար չէ. մենք պետք է պաշտպանենք դրանք՝ ռազմական ուժով վերաշարադրելու շարունակական փորձից», – Reuters-ի հաղորդմամբ` նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Նա թվարկեց իր նպատակները, որոնք ներառում էին՝ միջազգային մարդասիրական կոալիցիա Ուկրաինայի համար, աջակցություն նրա ինքնապաշտպանությանը և առավելագույնի հասցնել տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա:

Ջոնսոնը նաև կոչ արեց դիվանագիտական ​​ուղիներ գտնել դեէսկալացիայի համար՝ Ուկրաինայի կառավարության լիարժեք ներգրավմամբ, ուժեղացնել անվտանգությունը եվրաատլանտյան տարածքում և վերջ տալ Ուկրաինայում ռուսական գործունեության «սողացող ներխուժմանը»:

Երկուշաբթի օրը Կանադայի և Նիդեռլանդների վարչապետների հետ հանդիպումից հետո Ջոնսոնը երեքշաբթի պետք է հյուրընկալի Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի առաջնորդներին, որտեղ շարունակվում է փախստականների ներհոսքը՝ ռազմական գործողություններիհետևանքով:

Մեծ Բրիտանիան ծրագրում է ավելի արագ քայլեր ձեռնարկել ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ նոր իրավական միջոցների միջոցով, որոնք երկուշաբթի օրը կուղարկվեն խորհրդարան: