Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռ հստակ որոշում չունի՝ Անթալիա կմեկնեն Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, թե՞ ոչ։ «Հարցը քննարկվում է»,- նշեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում։ Միրզոանն ընդգծեց, որ դա երկկողմ այց չէ, այդ համատեքստում պետք չէ դիտարկել։ «Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող …

