ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Դրվում են վերնագրեր և ամբողջությամբ խեղաթյուրում են իմ ասածը: Երբ որ որոշ լրագրողներ չունեն ընկալում, որ այդպիսի հարցերը սերտորեն առնչվում են մեր ազգի անվտանգությանը, կամ գիտակցորեն են խեղաթյուրվում, ես խուսափում եմ ձեզ հետ շփումներից»,- պատճառաբանեց արտգործնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

