«Վրացական երազանքի» կառավարությանը 1,5 ամիս է մնացել․ Սաակաշվիլի

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը կարճ ժամանակ է մնացել։ Նախկին նախագահն իր կանխատեսումները հայտնել է դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը, գրում է Գրուզիա օնլայնը։

Սաակաշվիլին նշել է, որ գարնանը կլրանա իշխանության ղեկին գտնվող կուսակցության ժամանակը, որից հետո Վրաստանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։

«Ուկրաինան հաղթում է, իսկ ձեր ժամանակը սպառվում է։ Ես ոչինչ մոռանալու մտադրություն չունեմ։ Ես էլ ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի բոլորը պետք է մտածեն դրա մասին։ Ես կարծում եմ, որ եթե մենք ակտիվ լինենք, ապա այս իշխանությանն առավելագույնը մեկուկես ամիս է մնացել։ Այս գարնանն այս կառավարությունը մոռացության է մատնվելու։ Դրանից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ։ Դրանից հետո պետք է անցկացվեն ազատ ընտրություններ, քանի որ մեր պարտքն է Ռուսաստանի փլուզման պահը դիմավորել կայացած և պատրաստված»,- ասել է Սաակաշվիլին։

Տաթև Ֆռանգյան