Հնարավոր է՝ Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի և Արցախի վրա, եթե տեսնի, որ իր համար նպաստավոր վիճակ է. Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ծառայողական քննություն է տեղի ունենում՝ պարզելու, թե ինչ պայմաներում և ինչպես է ստացվել, որ այդպիսի դեպքեր են գրանցվել: Հիմնականում կանոնակարգը խախտելու հետևանք է դա, այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են»,- այս մասին Factor.am—ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խաղաղ օրերում էլ ենք բանակում զոհեր ունենում:

Պատգամավորը նշեց, որ նախատեսվում են բարեփոխումներ իրականացնել բանակում. «Մշակվել է փաթեթ, քննարկումներ են սկսվել, հաջորդ քննարկմանը եզրակացություններ և առաջարկներ կներկայացվեն»:

Անդրադառնալով հարցին, թե ստեղված իրավիճակում, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, արդյո՞ք նոր վտանգներ են առաջացել, և հնարավո՞ր է Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, ռազմական գործողություններ սկսի Արցախի կամ Հայաստանի դեմ, Մելքոնյանը պատասխանեց. «Ռուս – ուկրաինական պատերազմը ռուս – ամերիկյան պատերազմ է. սա մեծ երկրների պատերազմ է, և Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի ոտնատակ չլինի: Իհարկե, Ադրբեջանը հնարավոր է հարձակվի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա, եթե տեսնի, որ իր համար նպաստավոր վիճակ է: Չեզոք մնալը հիմա մեզ ձեռնտու է»:

Մանրամասները՝ տեսանյութում: