Կահիրեի աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիրներ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել է արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք է մեկնել նաև Արթուր Ավետիսյանը։

Մինչ այս Գերմանիայի Կոտբուս և Քաթարի Դոհա քաղաքներում անցկացված աշխարհի գավաթի խաղարկություններում Արթուր Դավթյանը նվաճել է երկուական ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ: