Բաքվի առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի բան չկա, սակայն մեր առաջարկներն ամբողջացնում են օրակարգը. ԱԳՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Առանցքային և սկզբունքային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը, ահա այս ամբողջական հենքի վրա պատրաստ ենք սկսել բանակցություններ և հենց այս առաջարկով էլ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը` կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ` ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա», – նշեց նախարարը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ բանակցությունները դեռ չեն սկսվել:

«Երբ որ քաղաքական կարգավորումը կողմերի համար ընդունելի գտնվի, այն պետք է հանձնվի թղթին և ամրագրվի որևէ պայմանագրով… Մենք որևէ հակասություն չենք դնում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, մեր խորին համոզմամբ, որևէ կերպ չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին, կարգավիճակին և այլն», – շեշտեց Միրզոյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային չէ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգության հարց չէ, այն բացառապես և ամբողջովին Լեռնային Ղարաբաղի իրավունքների հարց է»:

Մանրամասները՝ տեսանյութում: