Մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգ է ներդրվել։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած ասուլիսում ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։ Նա հայտնեց, որ բարեփոխումների մեկ այլ ուղղություն ենթադրում է բարեվարք տնտեսվարող սուբյեկտների համար նախնական հայտարարագրման լայն պրակտիկայի ներդրում։ «Լրացնելով հայտարարագիրը՝ տնտեսվարող սուբյեկտը կկարողանա տնօրինել իր ապրանքները սահմանից՝ մաքսային հսկողություն չզգալով։ Բացի այդ, …

