Խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների, համաձայնագրերի, ինչպես նաև ազգային օրենսդրության բարեփոխումների հարցերում․ Ալեն Սիմոնյանը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում․ տեղեկացնում ենՀՀ ԱԺ-ից։

Վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում:

Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով:

Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու է արտանետումների մակարդակի նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ:

Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները: