Արևմտյան երկրները Ուկրաինայի հետ միասին շարունակում են ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել։ Բարձր մակարդակի դիվանագիտության երկու օրերն ավարտվեցին երեքշաբթի օրը Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հայտարարությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ՕլաՖ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Անջեյ Դուդան Բեռլինում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրկին Մոսկվային կոչ անելով ելք փնտրել բանակցություններում։ …

