Ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Քարագլուխ բարձունքում. Փառուխից դուրս գալու լուրը Ստեփանակերտը չի հաստատում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քիչ առաջ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն տարածեց, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից։ Պաշտոնական Ստեփանակերտն այս տեղեկությունները դեռ չի հաստատում։

Նախագահի աշխատակազմից Ստեփանակերտում գտնվող Factor.am-ի թղթակցին փոխանցեցին, որ նոր տեղեկությունների համար հետևենք Արցախի տեղեկատվական շտաբի էջին։

Իսկ ահա Արցախի իշխանություններին մոտ կանգնած շրջանակից Factor.am-ին փոխանցում են, որ ռուս խաղաղապահ առաքելությունից Ստեփանակերտին դեռ չեն փոխանցել, որ ադրբեջանական կողմը գյուղից դուրս է եկել։ Բացի այս, մեր զրուցակիցը հայտնեց, որ բնակիչների համար Փառուխ գյուղն անվտանգ կլինի, եթե ադրբեջանական զինուժը լքի նաև Քարագլուխ բարձունքը,  այնինչ հակառակորդի ուժերը դեռ բարձունքում են։  Այստեղից նշանառության տակ են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերան քաղաքը։

Նարեկ Կիրակոսյան