2021-ին հարկահավաքման և բյուջեի եկամուտների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել․ տարին ավարտվեց հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 22,7 տոկոս ցուցանիշով: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թ կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած …

