ՔՊ-ի կողմնակիցները ծեծել են այլախոհ անձի, պատգամավորները՝ մտել Վեդու ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ»

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Առավոտյան Վեդի համայնքի Ուրցաձոր գյուղում ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ հարձակվել և ծեծի են ենթարկել մեկ այլախոհ անձի, գործողությունը զուգորդվել է նաև լրագրողի նկատմամբ սպառնալիքներով։ Այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանական զորքերի աչքի առաջ, որոնք չեն միջամտել կատարվածին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ դեպքի առթիվ ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում։

Անդրադառնալով այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրություններին` Իոաննիսյանը նկատեց՝ դրանք սպասվածից ավելի թեժ են անցել:

«Մի քանի լուրջ դեպքեր արձանագրվել են. օրինակ՝ չունենալով իրավունք` իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ մտել են ընտրատեղամաս, ունեցել ենք ահազանգեր, որ Երևանից Վեդու բնակիչներ են ավտոբուսներով բերվել ընտրության, համայնքում գործել են նաև ընդհատակյա նախընտրական շտաբներ, իսկ կուտակումների մասին խոսելն ավելորդ է. դրանք երկու ուժի կողմից էլ եղել են»,- նշեց Իոաննիսյանը։

«Անկախ դիտորդ» դաշինքը նաև ահազանգ է ստացել, որ շտաբներում հավատարմագրված «Ժողովրդավարության իրավունք» միջազգային դիտորդական կազմակերպության ներկայացուցիչներն իրականում «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձինք են.

«Նրանք ներկայանում էին որպես կուսակցության վստահված անձ, այնինչ կրում էին կազմակերպության վկայական»։

Հիշեցնենք՝ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ էին։ Համայնքում գործող բոլոր 13 ընտրատեղամասերը 20:00-ի դրությամբ փակվել են, այս պահին ընթանում է ձայների հաշվարկման գործընթացը։

Այս անգամ ընտրություններին մասնակցում էր քաղաքական 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Իշխող ուժը գլխավորում է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը:

Ռոզա Վարդանյան