Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, …

