Հայաստանում Բեռալուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր հրավիրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը: Դեսպանը ԱԳՆ է կանչվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունից հետո: Հիշեցնենք՝ Լուկաշենկոն երեկ, հարցազրույց տալով կրեմլյան քարոզչական թիմի հայտնի ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովին, հայտարարել էր, թե Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում առաջիկա …

