Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը

Լուրեր

21.08.2026 | 12:03
46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
21.08.2026 | 11:55
Զանգերի կենտրոնի անդրազգային հանցավոր կազմակերպությունը մոտ 3.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
21.08.2026 | 11:43
ՀՀ պատվավոր հյուպատոսը Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության գործընթացը
21.08.2026 | 11:31
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
21.08.2026 | 11:27
Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.08.2026 | 11:19
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պաշտպանների մամլո ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
21.08.2026 | 11:17
«Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա ստեղ, չեմ հասկանում»․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 11:05
2026 թ. առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
21.08.2026 | 11:01
Վանաձորի անտառում ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները դուրս են բերել դժվարամատչելի հատվածից
21.08.2026 | 10:55
Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները
21.08.2026 | 10:46
Պապիկյանը ստուգայցերով բանակային դիրքերում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 10:39
Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 քվոտա է հատկացվել
21.08.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 21-ի դրությամբ
21.08.2026 | 10:12
Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի հարցը դատարանում է․ Դատախազություն
21.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը՝ պնդելով, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ:

«ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ՌԴ ՊՆ-ին «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի տարածքներից, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան և խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ տեղադրել: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել։

ՌԴ ԱԳՆ-ը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ։ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը սկզբնական դիրքեր՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով՝ տեղի ունեցածը որակելով որպես անպատասխանատու և սադրիչ գործողություններ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Պորտերի՝ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է։ Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։