ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը, ով Թուրքիայում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի թեկնածուն է, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հակադարձելով այս հարցում իր նախկին դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: Մասնավորապես, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հարցրել է, թե արդյոք նա փոխել է դիրքորոշումը և …