«Սա պարզապես մի տրյուկ է». Ռուբինյանը՝ հրապարակված փաստաթղթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Սա պարզապես մի տրյուկ է»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը, թե իրենք բանակցել են Արցախի հարցը փաթեթային տարբերակով լուծելու համար, այլ ոչ թե փուլային, ինչպես երեկ պնդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս տրյուկը նոր չէ։ Դեռևս 2018 թվականի հեղափոխությունից առաջ մի քանի անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացից, ասում էր, որ առաջարկվում է փուլային մոտեցում, ինչին ի պատասխան մի քանի անգամ՝ այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում էր՝ « գիտեք ինչ քննարկվում է փուլային լուծում փաթեթային կիրարկմամբ»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով՝ սա տարօրինակ պնդում է։

Ռուբինյանի դիտարկմամբ՝ այդ պնդումը կարող էր տրամաբանական լինել մի դեպքում։ Բայց մինչ այդ Ռուբինյանը բացատրում է փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը։

«Հակամարտության կարգավորման փուլային տարբերակը հետևյալն է՝ հակամարտության մաս կազմող խնդրո առարկաները լուծում են ստանում փուլ առ փուլ, իսկ փաթեթայինը՝ հակամարտության խնդրո առարկաները լուծվում են միասնաբար՝ մի փուլով, կամ առնվազն փաթեթով համաձայնություն է ձեռք բերվում բոլոր կոմպոնենտների լուծման վերաբերյալ, բայց ինչպես կասեր Էդվարդ Նալբանդյանը,  լուծումները կիրարկվում են փուլ առ փուլ»,- պարզաբանեց ԱԺ փոխխոսնակը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի պնդումները, որ իրականում 2016-ին առաջարկված փաստաթուղթը փաթեթային էր, ճշգրիտ կլինեին, եթե ըստ այդ փաստաթղթի՝ հանգեին փաթեթով որոշման հակամարտության բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։