ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Եվրահանձնաժողովը հենվելու է երկու հիմնական չափանիշների վրա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում հենվելու է երկու հիմնական չափանիշների վրա։ Ապրիլի 14-ին հեռուստամարաթոնի ժամանակ այս մասին ասել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը, գրում է korrespondent-ը։

«Եվրահանձնաժողովը Ուկրաինայի դեպքում հաշվի կառնի երկու հիմնական չափանիշ՝ ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն: Այս արագընթաց գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիս: Վերլուծությունը կտևի մինչև ամառ, իսկ հունիսին մենք հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաներից կլսենք ժողովրդավարության և շուկայական տնտեսության վերաբերյալ գնահատականը»,- ասել է Մաասիկասը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններին է հանձնել Եվրամիությանն անդամակցության հարցաթերթիկը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կլրացնի նշված հարցաշարը մեկ շաբաթվա ընթացքում։

Իր հերթին, ԵՀ ղեկավարը խոստացել է, որ Ուկրաինայից ստացած հարցաշարի քննարկումը կտևի ոչ թե տարիներ, ինչպես միշտ եղել է, այլ մի քանի շաբաթ։ Նախարարների կաբինետն ակնկալում է, որ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք կբերի մինչև 2022 թվականի հուլիսը։

Տաթև Ֆռանգյան