Փաշինյան-Ալիև հանդիպումից տասը օր անց հայտնի չէ, թե երկու երկրների արտաքին գործերի նախարարները խաղաղության պայմանագրի պատրաստման շուրջ ինչ քննարկումներ են ունեցել: Բրյուսելյան հանդիպումից հետո տեղի էր ունեցել նաև Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի ուղիղ հեռախոսազրույցը, որի արդյունքների վերաբերյալ ևս տեղեկատվություն չկա։ Հայաստանի ԱԳՆ-ից այսօր ամբողջ օրվա ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ մեկնարկած քննարկումներից մանրամասներ ստանալ չհաջողվեց: Արտաքին քաղաքական գերատեսչության …

