Ի՞նչ է 30-100 հազարը մետաղահանքի համար․ տուգանքը կմուծեն, կթաքցնեն իրական շահառուներին․ Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
23.06.2026 | 16:55
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
23.06.2026 | 16:48
Կարծում եմ` ճիշտ էր «կարմիր գծերը» թանկացնելը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն շարունակում է իրական շահառուների բացահայտման թեմայով հարցազրույցների շարքը, որն իրականացնում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ։ Մինչ այս հյուրընկալել ենք մասնավորապես պետական հաստատությունների ներկայացուցիչների, իսկ այս անգամ խոսել ենք քաղհասարակության ներկայացուցչի՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի հետ։

Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում՝ արդյո՞ք գործնականում ապահովվում է թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում։

-Իրական շահառուների գաղափարն օրենսդրության մեջ մտցվել է 2021 թվականին։ Բայց «իրական շահառուներ» անվանումը տարբեր օրենքներում տարբեր է տրված, չի համընկնում բոլոր օրենքներում։ Բայց այդ դրույթը շատ կարևոր էր։ Կարևոր է, որ իրական շահառուներին այդքան կարևորություն է տրվել մեր երկրում, սակայն ինչքանով է դա կիրառվում, ինչքանո՞վ է դա արդյունավետ և ի՞նչ պատասխանատվություն է սահմանվել, դա արդեն այլ հարց է։

Գործնականում ինչպե՞ս է դա արվում։

-Գործնականում մինչև 2021 թվականը, երբ դու գրանցում էիր առևտրային իրավաբանական անձ, մի թերթիկ էին տալիս, այնտեղ գրում էիր, որ դու ես իրական շահառուն, և դրանով ավարտվում էր։ Կամ գրում էին, որ իրական շահառու չկա, եթե դա ոչ առևտրային կազմակերպություն էր։ Դա շատ ձևական էր։

Հիմա այդ թերթիկն ավելի բարդացրել են, ավելի մանրամասն տեղեկություններ են պահանջվում։ Այն ժամանակ սխալ տեղեկատվություն ներկայացնելու համար որևէ պատասխանատվություն չկար։ Հիմա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված է պատասխանատվություն, բայց դա շատ ցածր պատիժ է, կարծում եմ, եթե ուզում ենք գործնականում իրոք գործի և ազդեցություն ունենա։ Օրինակ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված է, որ եթե ընկերությունը չի ներկայացրել տվյալներ կամ սխալ է ներկայացրել կամ խուսափել է ներկայացնելուց, պատժվում է 30-100 հազար դրամով։ Պարզ է, որ խոսքը խոշոր ընկերությունների մասին է կամ փողերի լվացման մասին կամ Ընդերքի մասին օրենսգրքով վերաբերում է մետաղական հանքերին։ Ի՞նչ է նշանակում 30 հազար կամ 100 հազար դրամ տուգանք։ Ոչ մի բան։ Իրենք կարող են թաքցնել իրական շահառուների տվյալները, մի քանի անգամ էլ տուգանքները վճարել։

Քրեական օրենսգրքում նույնպես կա, բայց էլի տուգանքի ձևով է։ Այնտեղ էլ նշված է, որ տուգանվում է 300-500 հազար դրամով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։ Այդ դեպքում քրեական պատասխանատվություն կհամարվի, սակայն սա էլ, կարծում եմ, բոլոր դեպքերում այդքան էլ ազդեցիկ չէ, որովհետև էլի կարող են վճարել այդ տուգանքը և շարունակել մեծ շահույթներ ստանալ, ինչ-որ փողեր ստանալ և այլն։ Այսինքն՝ ինչի դեմ ուզել ենք պայքարել, պատասխանատվությունը համարժեք չէ։

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում շատ հաճախ են հանդիպում օֆշորային շղթաները։ Օֆշորային պետություններին մենք չենք կարող ստիպել, որ բացահայտեն իրական շահառուներին։ Բայց օրենքներն էլ պնդում են, որ հենց այստեղ աշխատող ընկերությունը պետք է բացահայտի իր ամբողջ շղթան։ Գործնականում հնարավո՞ր է այս երկու հակասող երևույթների դեպքում բացահայտել ամբողջ շղթան։

-Եթե շատ խստացնենք ու ասենք, որ դա պետք է բացահայտվի, 10 տոկոս մասնաբաժնի փոխարեն 9 տոկոս կունենան․ 10 հատ 9 տոկոսանոց մասնաբաժին կլինի։

Որպեսզի չանցնե՞նք 10 տոկոսի սահմանը, որից հետո պետք է բացահայտվեն որպես իրական շահառու։

-Այո՛, կկարողանան չանցնել, և իրենց տարբեր ազգուտակին, իրենց ընկերներին կգրանցեն, ինչպես արվում է մեր երկրում։

Այլ ոլորտներում 20 տոկոս մասնաբաժին ունենալու դեպքում նոր բացահայտվում են որպես իրական շահառու։ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում այդ շեմը 10 տոկոսն է։ Դուք ասացիք, որ խնդիրներ կան նաև այդտեղ՝ նույն 9 տոկոսանոց մասնաբաժինների օրինակով։ Այդ դեպքում մինչև ո՞ւր գնալ, մինչև ո՞ր կետը բացահայտել։

-Բոլոր դեպքերում, երբ մենք օտարերկրյա ներդրողին թողնում ենք Հայաստանում գործունեություն իրականացնել, մենք ամբողջ տեղեկատվությունը պետք է ունենանք։ Պարզ է՝ ամեն ինչ հնարավոր չէ։ Բայց դա պետք է գնահատվի մեր պետական մարմինների կողմից, թե ինչքանով է թափանցիկ ներկայացված այդ տեղեկատվությունը։ Հենց միայն այն, որ որևէ ընկերություն օֆշորային գոտում է գրանցված, արդեն կասկած է առաջացնում, և պետք է ստուգումներ անցնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։