Վանեցյանի շարժումը թաքնված ռուսաֆոբիա է․ ԿԳԲ-ի գեներալը դեմ է ՌԴ-ի քաղաքականությա՞նը․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 23:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաներգիայի անջատումներ կլինեն
02.03.2026 | 23:30
«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում
02.03.2026 | 23:22
Արհեստական ​​բանականությունը խորհուրդ է տալիս միջուկային հարված հասցնել պատերազմի ավարտի համար. հետազոտություն
02.03.2026 | 23:19
FlyOne Armenia-ն Մասկատ-Երևան հատուկ չվերթ կիրականացնի
02.03.2026 | 23:11
Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան
02.03.2026 | 23:04
Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց
02.03.2026 | 22:58
Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան
02.03.2026 | 22:43
Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
02.03.2026 | 22:26
Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
02.03.2026 | 22:25
Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 22:14
Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները
02.03.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել
02.03.2026 | 21:51
ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը
02.03.2026 | 21:48
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը
02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, պատգամավոր Արթուր Վանեցյանը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի մի մասը՝ դաշնակցականները հայտարարում են, որ սկսում են պայքար իշխանափոխության համար և բողոքի ակցիաներ են նախաձեռնում: Վանեցյանը նստացույց է սկսել և ասում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Հետաքրքիր է՝ Դուք զգո՞ւմ եք տարբերություն ներկա իշխանության և ընդդիմության քաղաքականության միջև: Ի՞նչ ծրագիր է առաջարկում ընդդիմությունը, որ Արցախը չմնա Ադրբեջանի կազմում:

-Ես ծրագրի մասին որևէ հայտարարություն կամ որևէ ծրագրային ելույթ չեմ լսել, իսկ իրենց նախկին հայտարարությունները և այսօրվա ակցիան ամբողջությամբ պաշտպանում են եռակողմ հայտարարության դրույթները, ամբողջությամբ պաշտպանում են Էրդողան-Պուտին ծրագիրը: Ես չգիտեմ, թե պարոն Վանեցյանն ինչ մակարդակով է հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց Սերժ Սարգսյանը գիտեր, որ արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից սկսվեց «Ո՛չ Կավբյուրոյի որոշումներին» կարգախոսով, Կավբյուրոյի որոշումներին դեմ էին, այդպես սկսվեց շարժումը, ոչ թե մարդու իրավունքներից կամ ինքնորոշման իրավունքից: Պարտիականներն ու կոմսոմոլները տեսել էին, որ «պերեստրոյկան» թույլ է տալիս ինքնաքննադատության կարգով խոսել նաև խրուշչովիզմի, ստալինիզմի, տրոցկիզմի մասին: Այն ժամանակ ասում էին՝ ո՛չ Կավբյուրոյի որոշմանը, որով ԼՂԻՄ-ը տեղափոխվել էր Ադրբեջանի կազմ: Եվ այն ժամանակ, գուցե Սերժ Սարգսյանը լռել է, բայց ասում էին՝ մենք դեմ ենք Խորհրդային միության հիմնադիրների որոշումներին: Հիմա այս նոր շարժումը՝ գեներալ Վանեցյանի և մյուսների նախաձեռնած, ես կարծում եմ, որ թաքնված, ընդհատակյա ռուսաֆոբիա է: Եթե մի ժամանակ ասում էին՝ մենք դեմ ենք Ստալինին, Բերիային, Մալինկովին, հիմա ասում են՝ Փաշինյանին ենք դեմ:

-Ռուսաֆոբիա ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. ընդդեմ Ռուսաստանի՞ է այս շարժումը:

Դե եթե մարդիկ դեմ են Ռուսաստանի այս կարգավիճակին, որը գրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ինքն այդպես հայտարարեց, երբ բուլղարացի լրագրողը հարցրեց՝ կարդացե՞լ եք՝ ինչ խայտառակ փաստաթուղթ է, նա ասաց՝ ես եմ գրել), նշանակում է՝ դեմ են Կավբյուրոյի որոշումներին, դեմ են Պուտին-Էրդողան որոշմանը:

Բայց մի բան չի համընկնում, պարո՛ն Արշակյան: Պուտինը 44-օրյա պատերազմից հետո երկու անգամ ասել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ միջազգային նորմերով և անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այդ հայտարարությունն այն համատեքստում դիտարկենք, որ պատերազմից հետո պետք է լինեին նաև բանակցություններ, այսինքն՝ պատերազմը չի որոշել Ղարաբաղի ճակատագիրը, արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք, Պուտինը բանակցություններ նախանշող գնահատական է տալիս, իսկ Արթուր Վանեցյանը Պուտինի անուն չի տալիս, Քոչարյանի խմբակցության պատգամավորներն էլ ձայն չեն հանում: Այսինքն՝ եթե ռուսաֆոբ շարժում է, ինչո՞ւ Պուտինի անունը չեն տալիս մեր ընդդիմադիր պատգամավորները:

-Թաքնված է: Գեներալ ասացի, չէ՞, նրա մասնագիտությունը թաքցնելն է, Վանեցյանի մասնագիտությունը ճշմարտությունը չասելն է, ԿԳԲ-ն ի՞նչ է:

Բայց Վանեցյանն արդեն քաղաքական գործիչ է:

-Բայց նա չի կարող ասել այն, ինչ մտածում է: Երբ մենք նայում ենք նրա գործունեությանը, նա դեմ է Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Ավելին ասեմ՝ ես կողմ եմ, որ նա դա անում է, այսինքն՝ եթե նույնիսկ ԿԳԲ-ի գեներալն է դեմ Ռուսաստանի վարած քաղաքականությանը… Պուտինն ասում է՝ Լեռնային Ղարաբաղը (արդեն ինքնավար մարզ չեն ասում իրենք) Ադրբեջանի անբաժան մասն է, նա չի կարող ուրիշ բան ասել, որովհետև իր պետությունն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Երբեմն ասում են՝ բա այլընտրանքը ո՞րն է, այլընտրանքը կար, Ազգերի լիգայի որոշումը կար, մինչև 1921թ. մարտի 16-ը կար մեկ որոշում՝ Արցախը Հայաստան է: Այսինքն՝ Անտանտի՝ առաջին համաշխարհային պատերազմում հաղթող ուժերը որոշել էին, որ Կարսը, Վանը, Արդահանը, Իգդիրը, Նախիջևանը և Շուշին Հայաստան են, այդ տարբերակին դեմ էր Ռուսաստանը, և 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանը իրեն չպատկանող Հայաստանի այդ տարածքները փաստաթղթով հանձնեց Թուրքիային, Թուրքիան էլ Ադրբեջանին՝ որպես եղբայր պետության, եղբայր էթնոսի: Այսինքն՝ եթե Պուտինն ասի, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում չէ, դա կնշանակի, որ ինքն իր պետության կարևորագույն որոշումներին դեմ է, և դա կնշանակի, որ Պետդուման պետք է չեղյալ համարի Նախիջևանն Ադրբեջանին հանձնելու որոշումը: 100 տարի է՝ հակահայկական պայմանագիրը Ռուսաստանի գզրոցում դրված է: Եվ հիմա եթե Վանեցյանն ասում է՝ ո՛չ Ղարաբաղի հարցի այս լուծմանը, դրանով ասում է՝ ո՛չ Ռուսաստանի որոշմանը, մենք դեմ ենք Ռուսաստանի քաղաքականությանը:

Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան