Ատրճանակ և հրացան ձեռք բերելը կհեշտանա․ օրենքի նոր նախագծի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանում զենք ձեռք բերելու և հաշվառելու գործընթացները կպարզեցվեն։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակն իշխանական պատգամավորներն են։

Ո՞ր զենքերի մասին է խոսքը՝ օրինագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանն է մանրամասնում. «Բոլոր տեսակների մասին է կարգավորումը. դա կլինի քաղաքացիական զենք, մարտական, սպորտային»։

Նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան: Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված Որսորդների միության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարի ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը: Սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը: Բացի այդ՝ չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

Ո՞վ կարող է զենք ձեռք բերել․ պատգամավորը նշում է հիմնական չափանիշները. «Պիտի վստահենք քաղաքացիներին. 21 տարեկան անձը, որը ծառայել է բանակում, զենքի կրման կանոնները գիտի, կարող է ակոսափող զենք ձեռք բերել։ Պետք է նաև լիցենզավորված կազմակերպության դասընթացներն անցնի։ Սրանով զարգացման հեռանկար ենք ապահովում ռազմամարզական կազմակերպությունների համար»։

Զենք ձեռք բերելու կարևոր մեկ այլ չափանիշ էլ այն է, որ անձը հոգեպես հավասարակշիռ լինի, բացի այդ՝ ազատազրկված չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան