Ինչ վտանգներ է պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փաշինյան-Ալիև հանդիպումից տասը օր անց հայտնի չէ, թե երկու երկրների արտաքին գործերի նախարարները խաղաղության պայմանագրի պատրաստման շուրջ ինչ քննարկումներ են ունեցել: Բրյուսելյան հանդիպումից հետո տեղի էր ունեցել նաև Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի ուղիղ հեռախոսազրույցը, որի արդյունքների վերաբերյալ ևս տեղեկատվություն չկա։

Հայաստանի ԱԳՆ-ից այսօր ամբողջ օրվա ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ մեկնարկած քննարկումներից մանրամասներ ստանալ չհաջողվեց: Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշանակվելուց ի վեր հեռախոսազանգերի գրեթե չի պատասխանում:

Պաշտոնական Երևանի լռության ֆոնին ՀՀ ներքաղաքական տարբեր դերակատարներ տարբեր սցենարներ են նախանշում։ ՀՀ նախկին երկարամյա արտգործնախարար, Արցախի հարցով գլխավոր բանակցողներից Վարդան Օսկանյանն այսօր հոդվածով է հրապարակել՝ պնդելով՝ անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։

Փաշինյանը նախորդ շաբաթ էր խորհրդարանում հայտարարել, որ միջազգային հանրությունը Երևանին առաջարկում է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ի՞նչ է դա ենթադրում և արդյո՞ք ինքը մերժել կամ համաձայնել է, այսպես ասած, միջազգային հանրության հետ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի ելույթից տպավորություն չի ստացել, որ վարչապետը համաձայնել է զիջումների գնալ: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանը լրացուցիչ փաստաթղթերի է տնօրինում, երբ կարգավիճակի վերաբերյալ վստահ պնդումներ է անում: Միաժամանակ, Ստյոպա Սաֆարյանը տեղին չի համարում Վարդան Օսկանյանի այն պնդումը, թե ընտրությունների արդյունքում ստացած ձայների մեծամասնությունը Փաշինյանին իրավունք չի տալիս հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումներ կայացնել։

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններից հետո ԱԺ-ին ներկայացրած Կառավարության ծրագրում նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը համակարծիք է Վարդան Օսկանյանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը շեղվում է իր իսկ ծրագրից: Նա շեշտում է՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարություններ անելիս բովանդակային ոչինչ չի նշվում: Նա չի բացառում, որ այնտեղ հայանպաստ ոչինչ չի լինի:

Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ սկսելու պայմանավորվածությունը Փաշինյանն ու Ալիևը ձեռք էին բերել Բրյուսելում: Վաղը կայանալու է Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ: Թե Պուտինի հետ հանդիպումն ինչպե՞ս կազդի արդեն իսկ հայտարարված դիրքորոշումների վրա, այդ թվում՝ միջազգային հանրության՝ Արցախի կարգավիճակի հարցով պահանջների նշաձողն իջեցնելու առաջարկի վրա, հնարավոր է՝ պարզ դառնա հանդիպումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան