Թուրքիան չի հարգելու Եվրոպայի խորհրդին, եթե այն չի հարգում թուրքական դատարանները։ Այս մասին այսօր Ուկրաինա մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով բարերար Օսման Քավալայի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերադարձնելու որոշման մասին հարցին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Ես ասում եմ շատ պարզ ու հստակ՝ մենք չենք ճանաչի նրանց, ովքեր չեն …

