Փետրվարի 2-ից 3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։

