ՌԴ-ն զոհաբերում է ՀՀ-ի շահերը՝ մեղքը գցելով Արևմուտքի վրա․ Կրեմլը պատրաստ է ԼՂ-ն ենթարկեցնել Բաքվին․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

–Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, կհանդիպի նաև Պուտինին, և գիտեք, որ Ղարաբաղյան հարցով շատ ակտիվ փուլ է, պարո՛ն Գրիգորյան, ուրբաթ Արարատ Միրզոյանն ու Լավրովն էին խոսել այս թեմայով, Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցման հեռանկարն էին քննարկել: Մենք ի՞նչ կարող ենք սպասել Փաշինյանի այցից Մոսկվա, կլինե՞ն պայմանավորվածություններ:

-Այն փաստը, որ մեր ղեկավարը հանդիպում է Պուտինի հետ, երբ Պուտինը դառնում է պերսոնա նոն գրատա աշխարհի համար, դա խնդիր է: Այո՛, ստիպված ենք գնալ, ենթարկվել ինչ-որ չափով, բայց ցանկացած դեպքում լավ լուր չէ հիմա Պուտինի հետ հանդիպելը՝ հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը, և ամենակարևորը այն, որ ամբողջ ժողովրդավարական աշխարհն այսօր Պուտինին չի ընդունում: Շատ լավ հարց տվեցիք՝ ի՞նչ սպասել Ռուսաստանից. անկեղծ ասած, ես Ռուսաստանից լավ բան չեմ սպասում: Հիշո՞ւմ եք Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ հանդիպեց Սերգեյ Լավրովի հետ:

-Բրյուսելյան եռակողմ հանդիպման հաջորդ օրն էր:

-Այո՛: Եթե հիշում եք, Լավրովն ասուլիսում մի քանի շատ կարևոր դիվանագիտական մեսիջներ տվեց: Ցավով եմ նշում, որ շատ քիչ մարդիկ, շատ քիչ փորձագետներ ու քաղաքական գործիչներ արձագանքեցին այդ լուրջ մեսիջներին: Մենք այդպես էլ փորձառություն ձեռք չբերեցինք՝ տողերի արանքում կարդալ և հասկանալ դիվանագիտական լեզուն: Ի՞նչ մեսիջներ ուղարկեց Լավրովը. «Մինսկի խումբ չկա, մեզ հետ չեն ուզում աշխատել, մենք կառուցողական ենք»:

-Եվ Արևմուտքին մեղադրեց հայկական շահերը զոհաբերելու մտադրության մեջ:

-Այո՛, և ինչի՞ համար էր դա: Ռուսաստանն է զոհաբերում մեր շահերը, բայց այդ ամենը գցում է Արևմուտքի վրա: Երկրորդ նպատակը՝ այդ նախադասությամբ ուզում է քանդել, ջարդել Մինսկի խումբը, ինչո՞ւ, որովհետև Մինսկի խումբը միակ պաշտոնական ձևաչափն է ՄԱԿ-ով հաստատված, և միակ ձևաչափն էր, որտեղ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երկրորդ մեսիջն այն էր, որ 3+3 ձևաչափը պետք է վերականգնել և ակտիվ աշխատեցնել, եթե Վրաստանը չլինի, 3+2 ձևաչափ կլինի, որտեղ մենք կմնանք երեք ընդգծված ավտորիտար ռեժիմների հետ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի, և բոլորը հասկանում են, որ այդտեղ մեր շահերը չկան:

Եվ երրորդ մեսիջը՝ Փառուխ գյուղի հետ կապված․ Լավրովն ասաց, որ հանգամանքները պետք է ճշտենք, մինչդեռ հիշո՞ւմ եք ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ Ադրբեջանին խիստ քննադատող, դրանից հետո Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Եվրախորհրդարանի հայտարարությունները, որոնցում, վաղուց այդպիսի բան չէր եղել, հասցեական քննադատություն կար Ադրբեջանի կողմից Փառուխ գյուղի բնակիչների դեմ ուղղված ագրեսիայի վերաբերյալ: Իսկ Լավրովն ասաց՝ չէ՛, մենք դեռ պետք է պարզենք՝ ինչ է կատարվել: Ես ցավում եմ, որ մեզ մոտ դա շատ քչերն են հասկանում, և նաև իշխանությունները պետք է հասկանան, որ այդ ուղերձներից հետո մեզ համար Մոսկվայից լավ բան չի սպասվում: Եվ «խաղաղության պայմանագիրը» մարդկանց ավտոմատ զինաթափում է: Այդ պայմանագրում ի՞նչ է ֆիքսվելու. մենք Նիկոլ Փաշինյանի խոսքից, վերջին մեսիջներից հասկացանք, որ այնտեղ Ղարաբաղի հարցով վտանգներ կան, մեծ աղմուկ է, և պետք է գումարել մեկ հարց, որը, ցավոք, մեզ մոտ ընդհարապես չի շոշափվում։

Ռոբերտ Անանյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: