Factor TV–ի հարցազրույցը պատմաբան Հայկ Դեմոյանի հետ -Խոսենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, դա արդիական խնդիր է՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների համատեքստում: Հայոց ցեղասպանությունից, Առաջին Հանրապետության անկումից հետո Հայաստանը խորհրդայնացվեց, և թուրքերի հետ շփվում էինք խորհրդային խողովակներով, ավելի ճիշտ՝ ռուսական խողովակներով: Թուրքիան փակել էր սահմանները՝ որպես պատժամիջոց մեր նկատմամբ, և դիվանագիտական հարաբերություններ չկան: Այսօր փորձեր են կատարվում հարաբերություններ …

