Ցեղասպանության թեմայով որպես գործիք հարվածում ենք թուրքերի գլխին․ դա վտանգավոր կարճամտություն է․ Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը պատմաբան Հայկ Դեմոյանի հետ

-Խոսենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, դա արդիական խնդիր է՝ Հայաստանի արտաքին հարաբերությունների համատեքստում: Հայոց ցեղասպանությունից, Առաջին Հանրապետության անկումից հետո Հայաստանը խորհրդայնացվեց, և թուրքերի հետ շփվում էինք խորհրդային խողովակներով, ավելի ճիշտ՝ ռուսական խողովակներով: Թուրքիան փակել էր սահմանները՝ որպես պատժամիջոց մեր նկատմամբ, և դիվանագիտական հարաբերություններ չկան: Այսօր փորձեր են կատարվում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ձեր գնահատմամբ՝ եթե դա տեղի ունենա, ի՞նչ կտա ՀՀ-ին և ի՞նչ կխլի ՀՀ-ից:

-Ի՞նչ է նշանակում սահմանի սիմվոլիկ բացում. բոլորիս պատկերացումներում Արևմտյան Հայաստանը շատ հեռու է, թեև մեր կողքին է, և սահմանի բացումը հոգեբանական, խորհրդանշական մեծ լիցք ունի, այսինքն՝ երբ սահմանը հասանելի է և քո մեքենայով կարող ես, ասենք, մեկ ժամից հայտնվել Կարսում կամ Էրզրումում, դա փոխում է տարածական ընկալումը, և մեզ համար պատմությունը, այն, ինչ գրված էր, դառնում է հնացած:

Եվ հնարավոր է արդեն շոշափել պատմության հետքերը:

-Այո՛, հասանելի է: Սահմանի արգելանքի փոշիացումը շատ կարևոր խորհրդանշական, հոգեբանական նշանակություն է ձեռք բերում, քո ընկալումների մեջ տեսնում ես ամբողջական Հայաստանը, որքան էլ թուրքական դրոշ ես տեսնում, և դա քեզ զայրացնում է, բայց ոչ ոք քեզ չի կարող ասել, որ դա քոնը չէ, քո ներսում գիտակցում ես, որ քոնն է: Այս հոգեբանական պահը շատ լավ հասկանում են նաև Անկարայում, նրանք շատ լավ հասկանում են, որ սահմանի բացումը նաև հայկական տարրերի ակտիվացում է, մարդկային շփումները, միջանձնային հարաբերությունները՝ բացի բիզնես կոնտակտներից, ինչ-որ տեղ գլխացավանք են:

-Թե՞ մեզ հանգստացնելու մեթոդ կարող է լինել:

-Չէ, Թուրքիայի ամենամեծ վախերից մեկն իրականում ինքնության ճգնաժամն է: Նրանք պատրաստվում են 2023-ին նշել Հանրապետության հռչակման 100-ամյակը, և այնտեղ լրջորեն քննարկվում է՝ «ով եմ ես, որտեղից եմ գալիս» հարցը։ Մարդիկ գտնում են հայկական, չերքեզական, ասորական և այլ հետքեր, և թուրքական ազգայնականությունը սկսում է ճաքեր տալ, տեղ-տեղ՝ նաև փլուզվել: Սահմանի բացումը Թուրքիայի համար վտանգ է պարունակում, սա պետք է հասկանան նաև այսօրվա իշխանությունները, հետևաբար՝ այս կատվի ու մկան խաղն ընդամենը հետախուզական նպատակ ունի՝ շոշափել մեր նպատակները, և դա նաև օգտագործել որպես ցուցափեղկ արտաքին աշխարհի համար: Էրդողանը նույնիսկ կարող է ասել՝ ազնվորեն… Դուք հավատո՞ւմ եք, որ Էրդողանն «ազնվորեն» բառը կարող է օգտագործել Հայաստանի և հայկական խնդիրների առումով:

-Ասել, որ այս ընթացքում հայ և թուրք ժողովուրդները չեն շփվել, սուտ կլինի։ Բայց մեզանում կա «թուրքը մնում է թուրք» խոսույթ, սա կարծրացած միտք չէ՞։ Թուրք մտավորականներ կան, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը… Երկու ժողովուրդների՝ կենցաղում շփվելու հնարավորություններ տեսնո՞ւմ եք, թե՞ այնքան խորն են մեր վերքերը, որ դա ամոքել չի լինելու:

-Կարծիք կար, որ լինելով Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն՝ ես պետք է կարծրացած ազգայնական, նույնիսկ թրքատյաց հայացքներ ունենայի, բայց այդպես չէ… Հայոց ցեղասպանության թեման մենք պահում ենք մեր մեջ և որպես գործիք՝ դագանակի նման ուզում ենք հարվածել թուրքերի գլխին:

-Դա սխա՞լ է:

-Դա կարճամտություն է… Պետք է Հայոց ցեղասպանության թեման այնպես ներկայացնենք, որ դրանով ոչ թե վանենք՝ միանգամից ճակատին հարվածելով, հայհոյելով, ատելության լեզվով, այլ փափուկ ձևով: Խելացիությունը սրա մեջ է: Իմաստն այն է, որ այդպիսով Թուրքիայի քաղաքացին կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան և կտեսնի՝ ինչ են թաքցրել, ինչն է մերժված և արգելված իր պատմության մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան