Ինչ բարեփոխումներ են կատարվել բանակում. փոխնախարարի մեկնաբանությունը

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

«Օրհասական վիճակում չենք: Պաշտպանության նախարարությունում մեկնարկել են բարեփոխումները»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար:

Փոխնախարարի խոսքով՝ բնագծերի կահավորումը երկար ժամանակ պահանջող գործընթաց է: «Պատերազմի հետևանքով նոր բնագծեր, նոր զբաղեցրած դիրքեր կան, դրանց կահավորումը ժամանակ պահանջող պրոցես է, մեկուկես տարում ահռելի աշխատանք է իրականացվել թե՛ անվտանգային, թե՛ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»:

Պատասխանելով հարցին` նորմա՞լ է, որ Պաշտպանության նախարարությունը գույք է վաճառում, որպեսզի բանակն արդիականացնի, փոխնախարարը նշեց. «Գույքը ՀՀ գույքն է, ու ՊՆ-ը գտնում է, որ տվյալ պարագայում որևէ մեկին պետք չէ, գործածելու համար անարդյունավետ է»:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նախագիծ, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրագրված 71 անուն անշարժ գույք հանձնվում էր Պետական գույքի կառավարման կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։