Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագծով. տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից: Դեկտեմբերի 20-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ …