Վաշինգտոնը ողջունում է Փաշինյանի` Արցախի հարցով նախորդ շաբաթվա ելույթը. ԱՄՆ դեսպան

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը համարում ենք շատ ազդեցիկ, ԱՄՆ-ն հուսով է` մյուս երկրներն էլ կմիանան Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությանը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան բանակցություններին, դեսպանը նշեց, որ անկասկած, դժվար կլինեն, քանի որ ԼՂ հակամարտությունը բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է տեղի ունեցել։ Թրեյսին հավելեց` ԱՄՆ–ն հանձնառու է աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես ՀՀ բարեկամ ու գործընկեր։

Դեսպանը նշեց` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջին ամիսների ընթացքում հեռախոսազանգեր է ունեցել 2 երկրների ղեկավարների հետ, հորդորել է քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ, իրար հետ շփման մեջ լինել խաղաղության գործընթաց սկսելու համար։ Թրեյսին հիշեցրեց` ամերիկյան կողմը մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ ու անդրադարձավ ադրբեջանական զորքերի տեղաշարժին։

Նա հավելեց` այժմ էլ ԱՄՆ-ն կողմերին հորդորում է զերծ մնալ սպառնալի, թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։

Դեսպանն ընդգծեց, որ Վաշինգտոնը ողջունում է Փաշինյանի` Արցախի հարցով նախորդ շաբաթվա ելույթը. «Եվ բոլոր կողմերին կոչ ենք անում,որ հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով»:

Մանրամասները՝ տեսանյութում։