«Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման …

