Ստամբուլում մոդայիկ էր ասել՝ «Իմ տատը հայ է»՝ ցեղասպանությունը ընդունում էին․ Թուրքիան փոխվեց՝ հիմա անհնար է դա․ Սուրեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

107 տարի շարունակ Թուրքիան պետական մակարդակով ժխտել է Հայոց ցեղասպանությունը, չնայած նրան, որ աշխարհի գերտերությունները և մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են այն։ Մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց ցեղասպանությունը՝ վերջ դնելով ԱՄՆ նախագահների խուսափողականությանն այս հարցում։

Թեև բոլոր գերտերությունները ճանաչել են Ցեղասպանությունը, այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է ժխտել, այսինքն՝ միջազգային հարկադրանքի մեթոդը մինչ օրս դեռ հաղթանակ չի գրանցել՝ թուրքական պետության ճանաչման իմաստով։ Գուցե անհրաժեշտ է լրացնե՞լ կամ փոխե՞լ հարկադրանքի և միջազգային ճնշման մարտավարությունը և հասնել նրան, որ թուրքերը հանգեն ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանը և դա չընկալեն որպես հարկադրանք։ Պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Factor TV-ի հարցազրույցում պատասխանելով այս հարցին՝ ասում է, որ դա կարելի էր պատկերացնել դեռ 10-15 տարի առաջ՝ Էրդողանի իշխանության առաջին շրջանում, հիմա իրադրություն է փոխվել այդ երկրում։

«Չհաջողված ռազմական հեղաշրջումից հետո, երբ Թուրքիայում շատ կարծրացավ իշխանությունը, Էրդողանը շատ ավելի միահեծան իշխանության կրող դարձավ և ազատվեց իր քաղաքական հակառակորդներից, մենք տեսնում ենք նոր Թուրքիա, նոր հասարակություն, որտեղ անհնար է գնալ խոսքի, քննարկումների Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասում է Սուրեն Մանուկյանը։

Նա ներկայացնում է, որ Թուրքիայում վտանգված է ինտելեկտուալ շրջանակը, երբ 15․000 գիտնական ու դասախոս է կալանավորված՝ գտնվում է բանտերում, մարդիկ, որոնց հետ պետք է աշխատեր Հայաստանը։

«Նրանք Ստամբուլի ձախ ինտելեկտուալներն էին, որոնք իրենց քննարկումներում ազատորեն ընդունում էին Հայոց ցեղասպանությունը։ Ստամբուլում մոդայիկ էր դարձել ասելը՝ «Իմ տատը հայ է», գլխատվեց այդ շարժումը, նետվեցին բանտեր, և պիտի հասկանանք, որ այսօր գործ ունենք շատ ագրեսիվ Թուրքիայի հետ»,- նշում է  նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան