Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը որևէ կապ չունի իրականության հետ. ՀՀ ՊՆ
Հասարակություն
24.04.2022 | 13:36Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։