Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի վճռով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցվել էր հերքել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարությունները, որոնք դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն պարունակող։ Մարտի 18-ից սկսած Նիկոլ Փաշինյանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ իրեն պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության …

