ՀՀ-ի սուվերենության կորստի է բերելու ստատուս քվոն պահելը ԼՂ-ի հարցում․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ

-Տիկի՛ն Մարգարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Հաագա քաղաքի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդիպանը հայտարարեց, որ Բրյուսելի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խաղաղության բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները։ Դա, ասում է Փաշինյանը, հակասում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությանը, այդուհանդերձ՝ պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հղում անում միայն իր առաջարկներին, ներքին լսարանի համա՞ր՝ ցույց տալու, որ հաղթած է և միայն իր օրակարգն է քննարկվելու, թե՞ ձգտելու է իրականում պրոցեսը միայն իր օրակարգում պահել։

-Նախ արձանագրենք, որ խաղաղ բանակցային գործընթացը չի բխում Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանը մաքսիմալ շահագրգիռ պիտի լինի, որ պահպանվի ստատուս քվոն։ Խաղաղության պայմանագրի կնքման մեկնարկային գործընթացը չի բխում Ադրբեջանի շահերից։ Ինչո՞ւ․ քանի որ որքան էլ Ադրբեջանը փորձի ճողոպրել, միևնույն է՝ փաստ է այն, որ պատերազմի հետևանքով չի լուծվել այն սկզբունքներից մեկը, որ եղել է գրեթե միշտ բանակցային փաթեթներում, որն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ՀՀ-ն հիմա կարող է դա այլ կերպ փաթեթավորել։

-Արդյո՞ք կարգավիճակի հարցի նոր փաթեթավորում է անում ՀՀ-ն՝ առաջարկելով բանակցություններում նախ քննարկել Ղարաբաղի անվտանգության և իրավունքների հարցերը, որից կբխի կարգավիճակը։ 

-Ինչը, կարծես թե, արվում է։ Եվ ավելի վտանգավոր է դա Ադրբեջանի համար, քանի որ այս առումով կա միջազգային կոնսոլիդացիա և մանավանդ, երբ Ուկրաինայում գնալով իրավիճակն ավելի է լարված դառնում, և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը մոտ ապագայում դժվար թե լինի։ Ադրբեջանն իրապես խնդրի առաջ է կանգնում, բայց մյուս կողմից՝ իր շահերից չի բխում, քանի որ այնտեղ կա Լեռնային Ղարաբաղի հարց։

-Ստացվում է՝ բանակցություններով, ի վերջո, կողմերը հասնելու են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին։ Այդ պահի՞ց է խուսափում Բաքուն։

-Իհարկե։ Տեսեք, թե ինչ շեշտադրում է անում Ադրբեջանը, որ այնտեղ կան առաջարկներ, որոնք, ըստ էության, արձագանքներ են զուտ իրենց առաջարկներին։ Մի քանի կետերի մասին է խոսում, բայց ամենակարևորը՝ բուն հիմքը, որը հիմնական հարցն է, և որի վրա հենց ՀՀ-ն հենվել է և իր առաջարկները ներկայացրել, սրա վերաբերյալ Ադրբեջանը չի խոսում։

Հետևաբար՝ ինքն իր դիրքորոշումն է հայտնում, որ չի պատրաստվում մտնել մի գործընթացի մեջ, որտեղ առհասարակ կարող է լինել որևէ ձևակերպում Լեռնային Ղարաբաղի հետ կապված, նույնիսկ եթե դրանք կարող են լինել հարցեր՝ անվտանգության երաշխիքների, արցախահայության իրավունքների հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան