Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը: Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից: Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների …

